Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով շախմատի մրցումների բասկյան խաղի մրցաշարի երկրորդ տուրում ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանի մրցակիցը ռուսաստանցի Սերգեյ Կարյակինն էր։
Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջատարն առաջին պարտիայում սպիտակներով ոչ ոքի խաղաց մրցակցի հետ։ Շախմատիստները խաղաղ ելք կնքեցին 59-րդ քայլում։
Երկրորդ պարտիայում Արոնյանը 56-րդ քայլում ստիպված էր ընդունել իր պարտությունը։
Երկրորդ տուրից հետո Արոնյանն ունի 2.5 միավոր։ Կարյակինը 3.5 միավորով գլխավորում է աղյուսակը։
Բասկյան խաղի մրցաշարը բաղկացած է 5 տուրից։
Հիշեցնենք, որ առաջին տուրում Արոնյանը երկու պարտիայում հաղթել էր հոլանդացի Գիրի Անիշին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:20 , 9 սեպտեմբերի
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի