13:28 17 դեկտեմբերի, 2013Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով շախմատի մրցումների բասկյան խաղի մրցաշարի երկրորդ տուրում ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանի մրցակիցը ռուսաստանցի Սերգեյ Կարյակինն էր։
Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջատարն առաջին պարտիայում սպիտակներով ոչ ոքի խաղաց մրցակցի հետ։ Շախմատիստները խաղաղ ելք կնքեցին 59-րդ քայլում։
Երկրորդ պարտիայում Արոնյանը 56-րդ քայլում ստիպված էր ընդունել իր պարտությունը։
Երկրորդ տուրից հետո Արոնյանն ունի 2.5 միավոր։ Կարյակինը 3.5 միավորով գլխավորում է աղյուսակը։
Բասկյան խաղի մրցաշարը բաղկացած է 5 տուրից։
Հիշեցնենք, որ առաջին տուրում Արոնյանը երկու պարտիայում հաղթել էր հոլանդացի Գիրի Անիշին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.