10:36 16 դեկտեմբերի, 2013Չինաստանի մայրաքաղաք Պեկինում շարունակվող Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով շախմատի մրցումներում դեկտեմբերի 16-ին մեկնարկել է կայծակնային խաղի (բլից) երրորդ խաղային օրը։
ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը 21-րդ պարտիայում սեւերով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ։ Շախմատիստները խաղաղ ելք կնքեցին 51-րդ քայլում։
22-րդ տուրում շախմատի համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջատարը սպիտակներով հաղթեց ամերիկացի Գատա Կամսկիին։ Ամերիկացին 34-րդ քայլում ընդունեց իր պարտությունը։
22-րդ տուրից հետո Արոնյանն ունի 14 միավոր եւ չինացի Հու Յիֆանին զիջում է 3 միավոր։ Հայ շախմատիստի հաջորդ մրցակիցն է ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.