18:40  ,  15 դեկտեմբերի, 2013

Հենրիխ Մխիթարյանն՝ Ուկրաինայի 2013թ. երկրորդ լավագույն լեգեոնական

Դոնեցկի «Շախտյորից» Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանը «Украинский Футбол» թերթի անցկացրած հարցման արդյունքում ճանաչվել է Ուկրաինայի 2013թ. երկրորդ լավագույն լեգեոնական: Երկրորդ տարին անընդմեջ անցկացված հարցմանը մասնակցել են երկրպագուները, լրագրողներն ու ֆուտբոլային փորձագետները:

Տարվա լավագույն լեգեոնական է ճանաչվել Խարկովի «Մետալիստի» ավագ Խոսե Սոսան: Արգենտինացի կիսապաշտպանիը հավաքել է 243 միավոր: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արժանացել է 177 միավորի, փոխանցում է Footboom.com-ը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախորդ առաջնությունում Մխիթարյանը «Շախտյորի» կազմում խփել էր 25 գնդակ եւ, ճանաչվելով առաջնության լավագույն ռմբարկու, սահմանել էր Պրեմյեր լիգայի արդյունավետության ռեկորդ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով