18:40 15 դեկտեմբերի, 2013Դոնեցկի «Շախտյորից» Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանը «Украинский Футбол» թերթի անցկացրած հարցման արդյունքում ճանաչվել է Ուկրաինայի 2013թ. երկրորդ լավագույն լեգեոնական: Երկրորդ տարին անընդմեջ անցկացված հարցմանը մասնակցել են երկրպագուները, լրագրողներն ու ֆուտբոլային փորձագետները:
Տարվա լավագույն լեգեոնական է ճանաչվել Խարկովի «Մետալիստի» ավագ Խոսե Սոսան: Արգենտինացի կիսապաշտպանիը հավաքել է 243 միավոր: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արժանացել է 177 միավորի, փոխանցում է Footboom.com-ը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախորդ առաջնությունում Մխիթարյանը «Շախտյորի» կազմում խփել էր 25 գնդակ եւ, ճանաչվելով առաջնության լավագույն ռմբարկու, սահմանել էր Պրեմյեր լիգայի արդյունավետության ռեկորդ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.