Դոնեցկի «Շախտյորից» Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանը «Украинский Футбол» թերթի անցկացրած հարցման արդյունքում ճանաչվել է Ուկրաինայի 2013թ. երկրորդ լավագույն լեգեոնական: Երկրորդ տարին անընդմեջ անցկացված հարցմանը մասնակցել են երկրպագուները, լրագրողներն ու ֆուտբոլային փորձագետները:
Տարվա լավագույն լեգեոնական է ճանաչվել Խարկովի «Մետալիստի» ավագ Խոսե Սոսան: Արգենտինացի կիսապաշտպանիը հավաքել է 243 միավոր: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արժանացել է 177 միավորի, փոխանցում է Footboom.com-ը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախորդ առաջնությունում Մխիթարյանը «Շախտյորի» կազմում խփել էր 25 գնդակ եւ, ճանաչվելով առաջնության լավագույն ռմբարկու, սահմանել էր Պրեմյեր լիգայի արդյունավետության ռեկորդ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

16:02 , 13 հոկտեմբերի
14:30 , 13 հոկտեմբերի
12:18 , 13 հոկտեմբերի
11:20 , 13 հոկտեմբերի
10:32 , 13 հոկտեմբերի
10:12 , 13 հոկտեմբերի 
09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի