14:16  ,  14 դեկտեմբերի, 2013

Պոկերի խոշորագույն մրցաշար Հայաստանում

Պոկերի սիրահարներն այս տարի դեկտեմբերի 22-ին 14 միլիոն դրամ մրցանակային հիմնադրամով խոշորագույն մրցաշար խաղալու հնարավորություն ունեն: Այդ հնարավորությունը պոկերի սիրահարներին ընձեռում է vivaropoker.am-ը: Այս մասին NEWS.am Sport-ին հայտնեցին «Վիվառո» բուքմեյքերական ընկերության մարկեթինգի բաժնից:

«Այս տարի vivaropoker.am-ի կողմից կազմակերպված պոկերային մրցաշարերը բազմազան էին թե՛ տեսակով, թե՛ մրցանակային հիմնադրամով: Այդ մրցաշարերի շարքը համալրվում է 14 միլիոն դրամ` 25 000 չիպով երաշխավորված մրցանակային ֆոնդ ունեցող «Տարվա խոշորագույն մրցաշարով»: Սա մեգա մրցաշար է, ոը տեղի է ունենալու դեկտեմբերի 22-ին, ժամը 20:30-ին: Խաղը մուտքավճարով է` ընդամենը 12.350 դրամ: Poker-ի սիրահարները կարող են այդ փոքրիկ մուտքավճարով դառնալ 14 միլիոն մրցանակային ֆոնդի շահողներից մեկը: Նման խոշորագույն մրցաշար մենք պլանավորում ենք ամեն տարվի` տարեվերջում: Սա տոնական խաղ է` ամանորյա նվեր-անակնկալ պոկերի սիրահարների համար: Արդեն ունենք հայտագրված մասնակիցներ: Այս մուտքավճարով խաղալու հնարավորությունից բացի, պոկերի սիրահարները կարող են նաեւ փոքր մուտքավճարով նախնական խաղ խաղալ, որի հաղթողները կշահեն տոմս դեպի այս խոշորագույն խաղը: Սա իսկապես մեծ անակնկալ է: Անցյալ տարի եւս անցկացրեցինք նման մրցաշար, որին մասնակցեցին մեծ թվով խաղացողներ: Այս տարի մրցանակային ֆոնդ ավելացրել ենք` 14 միլիոն` 25 հազար չիպով: Այս մրցանակային ֆոնդը, կապված խաղացողների քանակից, բաշխվելու է հաղթողների միջեւ: Անցյալ տարի խաղն անցկացրեցինք 20 հազար չիպով: Մրցանակային ֆոնդը ամբողջությամբ տրամադրում է vivaropoker.am-ը: Այս մրցանակային ֆոնդը, կարծում եմ, կոգեւորի խաղացողներին` իրենց հաջողությունը փորձելու համար: Խաղը լինելու է online տարբերակով: Հետաքրքիր մրցաշար է, յուրօրինակ ամանորյա նվեր, քանի որ Հայաստանի համար 14 000 000-ը բավականին մեծ թիվ է»,- ասաց «Վիվառո» բուքմեյքերական ընկերության մարկեթինգի բաժնի աշխատակիցը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում