14:16 14 դեկտեմբերի, 2013Պոկերի սիրահարներն այս տարի դեկտեմբերի 22-ին 14 միլիոն դրամ մրցանակային հիմնադրամով խոշորագույն մրցաշար խաղալու հնարավորություն ունեն: Այդ հնարավորությունը պոկերի սիրահարներին ընձեռում է vivaropoker.am-ը: Այս մասին NEWS.am Sport-ին հայտնեցին «Վիվառո» բուքմեյքերական ընկերության մարկեթինգի բաժնից:
«Այս տարի vivaropoker.am-ի կողմից կազմակերպված պոկերային մրցաշարերը բազմազան էին թե՛ տեսակով, թե՛ մրցանակային հիմնադրամով: Այդ մրցաշարերի շարքը համալրվում է 14 միլիոն դրամ` 25 000 չիպով երաշխավորված մրցանակային ֆոնդ ունեցող «Տարվա խոշորագույն մրցաշարով»: Սա մեգա մրցաշար է, ոը տեղի է ունենալու դեկտեմբերի 22-ին, ժամը 20:30-ին: Խաղը մուտքավճարով է` ընդամենը 12.350 դրամ: Poker-ի սիրահարները կարող են այդ փոքրիկ մուտքավճարով դառնալ 14 միլիոն մրցանակային ֆոնդի շահողներից մեկը: Նման խոշորագույն մրցաշար մենք պլանավորում ենք ամեն տարվի` տարեվերջում: Սա տոնական խաղ է` ամանորյա նվեր-անակնկալ պոկերի սիրահարների համար: Արդեն ունենք հայտագրված մասնակիցներ: Այս մուտքավճարով խաղալու հնարավորությունից բացի, պոկերի սիրահարները կարող են նաեւ փոքր մուտքավճարով նախնական խաղ խաղալ, որի հաղթողները կշահեն տոմս դեպի այս խոշորագույն խաղը: Սա իսկապես մեծ անակնկալ է: Անցյալ տարի եւս անցկացրեցինք նման մրցաշար, որին մասնակցեցին մեծ թվով խաղացողներ: Այս տարի մրցանակային ֆոնդ ավելացրել ենք` 14 միլիոն` 25 հազար չիպով: Այս մրցանակային ֆոնդը, կապված խաղացողների քանակից, բաշխվելու է հաղթողների միջեւ: Անցյալ տարի խաղն անցկացրեցինք 20 հազար չիպով: Մրցանակային ֆոնդը ամբողջությամբ տրամադրում է vivaropoker.am-ը: Այս մրցանակային ֆոնդը, կարծում եմ, կոգեւորի խաղացողներին` իրենց հաջողությունը փորձելու համար: Խաղը լինելու է online տարբերակով: Հետաքրքիր մրցաշար է, յուրօրինակ ամանորյա նվեր, քանի որ Հայաստանի համար 14 000 000-ը բավականին մեծ թիվ է»,- ասաց «Վիվառո» բուքմեյքերական ընկերության մարկեթինգի բաժնի աշխատակիցը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.