11:08  ,  14 դեկտեմբերի, 2013

Պեկին. Լեւոն Արոնյանը՝ միանձնյա առաջատար

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով շախմատի մրցումների կայծակնային խաղի (բլից) առաջին պարտիայում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի է խաղացել ուկրաինացի Ռուսլան Պոնոմորյովի հետ։ Երկրորդ տուրում նա հաղթել է չինացի Վան Յուին, իսկ երրորդ պարտիայում պարտության մատնել չինացի Վան Հաոյին։ 

Չորրորդ տուրում շախմատի համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջատարը սպիտակներով հաղթեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկին։ Պարտիան ավարտվեց 37-րդ քայլում։ Չորրորդ տուրից հետո Արոնյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

5-րդ տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի հունգարաի Պետեր Լեկոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով