11:00  ,  13 դեկտեմբերի, 2013

Պեկին. Լեւոն Արոնյանը պարտվեց Շաքրիյար Մամեդյարովին

Լեւոն Արոնյանը հինգերորդ պարտիան ավարտեց Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով շախմատի մրցումների արագ խաղի մրցաշարում՝ պարտվելով ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին:

Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը խաղում էր սեւերով եւ 39-րդ քայլում ընդունեց իր պարտությունը։ Արոնյանը 5-րդ տուրից հետո ունի 2 միավոր։

Պեկինում հայ գրոսմայստերը հանդես է գալու արագ, կայծակնային եւ «բասկյան համակարգի» ձեւաչափերով: Արոնյանի մրցակիցներն են՝ Սերգեյ Կարյակինը, Ալեքսանդր Գրիշչուկը, Շաքրիյար Մամեդյարովը, Պերես Դոմինգեսը, Ռուսլան Պոնոմարյովը, Թեյմուր Ռաջաբովը, Լե Քուան Լիմը, Վան Հաոն, Վան Յուն, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Գատա Կամսկին, Պետեր Լեկոն, Վասիլի Իվանչուկը, Անիշ Գիրին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով