11:00 13 դեկտեմբերի, 2013Լեւոն Արոնյանը հինգերորդ պարտիան ավարտեց Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով շախմատի մրցումների արագ խաղի մրցաշարում՝ պարտվելով ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին:
Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը խաղում էր սեւերով եւ 39-րդ քայլում ընդունեց իր պարտությունը։ Արոնյանը 5-րդ տուրից հետո ունի 2 միավոր։
Պեկինում հայ գրոսմայստերը հանդես է գալու արագ, կայծակնային եւ «բասկյան համակարգի» ձեւաչափերով: Արոնյանի մրցակիցներն են՝ Սերգեյ Կարյակինը, Ալեքսանդր Գրիշչուկը, Շաքրիյար Մամեդյարովը, Պերես Դոմինգեսը, Ռուսլան Պոնոմարյովը, Թեյմուր Ռաջաբովը, Լե Քուան Լիմը, Վան Հաոն, Վան Յուն, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Գատա Կամսկին, Պետեր Լեկոն, Վասիլի Իվանչուկը, Անիշ Գիրին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.