12:09  ,  27 ապրիլի, 2012

Չելյաբինսկ-2012. Երկրորդ օրը չստացվեց

Չելյաբինսկում ընթացող ձյուդոյի Եվրոպայի առաջնության երկրորդ օրը Հայաստանն ուներ մեկ մասնակից: 81 կգ քաշային Արտյոմ Բաղդասարյանը նախնական փուլի մեկնարկային գոտեմարտում մրցեց ուկրաինացի Արտյոմ Վասիլենկոյի հետ, պարտություն կրեց եւ դուրս մնաց պայքարից:

Ապրիլի 28-ին վերջինը Հայաստանի հավաքականից տատամի դուրս կգա 100 կգ քաշային Հակոբ Առաքելյանը: Մեկնարկում նրա մրցակիցը կլինի լատվիացի Եվգենիս Բորոդավկոն:

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում