16:59  ,  10 դեկտեմբերի, 2013

Շախմատային լրահոս

Շախմատի Հայաստանի Առաջին լիգայի այս տարվա հաղթող, գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Նավալմորալ քաղաքում անցկացված մրցաշարում 7 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ 92 մասնակիցների մեջ գրավեց 4-րդ տեղը: Գրիգորյանը միայն կես միավոր զիջեց մրցաշարի հաղթողին` ադրբեջանցի գրոսմայստեր Նամիգ Գուլիեւին։

Բրազիլիայի ներկայացուցիչ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անցկացված մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ 425 մասնակիցների մեջ գրավեց 10-րդ տեղը: 7.5 միավորով մրցաշարի հաղթող է դարձել ռուսաստանցի Եվգենի Ռոմանովը, փոխանցում է Armchess-ը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով