16:59 10 դեկտեմբերի, 2013Շախմատի Հայաստանի Առաջին լիգայի այս տարվա հաղթող, գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Նավալմորալ քաղաքում անցկացված մրցաշարում 7 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ 92 մասնակիցների մեջ գրավեց 4-րդ տեղը: Գրիգորյանը միայն կես միավոր զիջեց մրցաշարի հաղթողին` ադրբեջանցի գրոսմայստեր Նամիգ Գուլիեւին։
Բրազիլիայի ներկայացուցիչ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անցկացված մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ 425 մասնակիցների մեջ գրավեց 10-րդ տեղը: 7.5 միավորով մրցաշարի հաղթող է դարձել ռուսաստանցի Եվգենի Ռոմանովը, փոխանցում է Armchess-ը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.