14:34  ,  9 դեկտեմբերի, 2013

«Սպարտակը» ձմեռային հավաք կանցկացնի Հայաստանում

Մոսկվայի «Սպարտակը» ձմեռային հավաքներից մեկը կանցկացնի Հայաստանում, փոխանցում է Sport Inside-ը։

Ռուսական ակումբի ղեկավարությունն արդեն եղել է Երեւանում եւ ծանոթացել ֆուտբոլային ենթակառուցվածքին։ 

Հիշեցնենք, որ «Սպարտակի» կազմում են խաղում Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը եւ կիսապաշտպան Արաս Օզբիլիսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում