14:46  +04,  7 դեկտեմբերի, 2013

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ ամերիկյան ֆիլմում, Ֆիշերի դերում

Շախմատի աշխարհի նորընծա չեմպիոն Մագնուս Կարլսենը կարող է գլխավոր դեր խաղալ ամերիկյան ֆիլմում: 1972-1975թթ. աշխարհի չեմպիոն Ռոբերտ Ֆիշերի կենսագրական ֆիլմում Կարլսենն այժմ գլխավոր դերակատարի վեց թեկնածուներից մեկն է, գրում է New York Post-ը: Ֆիշերի նոր կենսագրական գրքի հեղինակ Ֆրենկ Բրեյդին կարծում է, որ դերը պետք է վստահել հենց 23-ամյա նորվեգացի Կարլսենին:

AlbertineProductions կինոընկերությունն արդեն գնել է Բրեյդիի «Վերջին պարտիան» գիրքը էկրանավորելու իրավունքը: Զուգահեռաբար կնկարահանվի նաեւ Ֆիշերին նվիրված «Զինվորի զոհը» ֆիլմը: Ֆիշերի դերը կկատարի Թոբի Մագուայրը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ