17:27  ,  6 դեկտեմբերի, 2013

Ռաֆիկ Հարությունյանի հուշամրցաշարի արդյունքները

Արմավիրի Սամաղար համայնքի մարզադպրոցի մրցահարթակը տրամադրվել էր հանրապետության պատանի ծանրորդներին: «Սեւան» մարզական ընկերության կազմակերպած ավանդական ու հերթական միջոցառումն էր: Այն նվիրված էր ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանի մահվան 10-րդ տարելիցին, հաղորդում է Սպորտի նախարարության կայքը:

Ծանրամարտի զարգացման ու տարածման գործում մեծ է Ռաֆիկ Հարությունյանի վաստակը: Նա եղել է ԽՍՀՄ ծանրամարտի  հավաքականի մարզիչ եւ առաջին հայ ծանրորդն էր, որ եռամարտում գրանցել էր 500 կգ արդյունք:       

Մրցապայքարի էին դուրս եկել 5 մարզի` Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի եւ Կոտայքի, շուրջ 90 պատանի ծանրորդ:

Մրցաշարի հաղթող են դարձել Մոնթե Մխիթարյանը (35 կգ քաշային կարգ, Մարտունու մարզադպրոց), Հովհաննես Պողոսյանը (40 կգ, Սամաղար), Արմեն Գրիգորյանը (45 կգ, Քասախ), Էդգար Գասպարյանը (50 կգ, Տափերական), Արթուր Ադամյանը (56 կգ, Սամաղար), Յուրիկ Վարդանյանը (62 կգ, Տափերական), Հայկազ Հակոբյանը (69կգ, Քասախ), Վոլոդիա Կոստանյանը (77կգ, Սամաղար), Տարոն Մկրտչյանը (85 կգ, Տափերական), Սմբատ Դավթյանը (85 եւ ավելի քաշային կարգ, Քասախ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով