Թուրքիայում անցկացվող շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության 8-րդ տուրում աշխարհի գործող չեմպիոն Հայաստանի հավաքականի մրցակիցը Հոլանդիայի թիմն է:
Տիգրան Պետրոսյանը սպիտակներով հաղթել է Էրվին Լ՛Ամիին՝ առաջ մղելով շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականին։ Պարտիան ավարտվել է 29-րդ քայլում։
Լեւոն Արոնյանը սեւերով խաղում է Անիշ Գիրիի, Գաբրիել Սարգսյանը՝ Տիվյակովին հետ, Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով մրցում է Լյուկ վան Վելիի դեմ։
Հիշեցնենք, որ 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 12 միավորով գլխավորում է Ուկրաինան: Ռուսներն ունեն 11 միավոր, իսկ չինացիները 10 միավորով եզրափակում են լավագույն եռյակը: Հայաստանը, Հոլանդիան եւ ԱՄՆ-ը 8-ական միավորով բաժանում են 4-6-րդ տեղերը:
NEWS.am Sport-ը շախմատի աշխարհի թիմային առաջնությունը լուսաբանում է հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում