NEWS.am Sport-ն արդեն տեղեկացրել է, որ ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 21-րդ տուրի՝ հետաձգված «Տավրիա» - «Մետալուրգ» հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանը քթի կոտրվածք է ստացել:
NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է ֆուտբոլիստի հետ:
Կառլեն, ինչպե՞ս ես քեզ զգում հիմա:
Կոտրվել է քիթս: Սա արդեն երրորդ անգամ է: Կարելի է ասել, որ այժմ լավ եմ: Ցավ զգում եմ, բայց կարծում եմ՝ կկարողանամ խաղալ:
Չե՞ս վիրահատվելու:
Հենց խաղից հետո բժիշկները ուղղեցին քիթս, բայց դեռ լավ չեմ շնչում: Վիրահատության կարիք կա, բայց դա երեւի թե պետք է հարմարեցնեմ ֆուտբոլային օրացույցի հետ: Կարծում եմ` կգամ Հայաստանում կվիահատվեմ:
Երկու օրից Ուկրաինայի գավաթի կիսաեզրափակիչն է: Կտեսնե՞նք քեզ խաղադաշտում:
Դեռ պարզ չի, բայց հնարավոր է, որ խաղամ, քանի որ մարզումներին մասնակցել եմ:
Ո՞րն է ավելի կարեւոր` Ուկրաինայի առաջնությունում հաջող հանդես գալն ու Եվրոպայի լիգայի ուղեգիր ձեռք բերելը, թե ՞ Ուկրաինայի գավաթը:
Երկուսն էլ կարեւոր են, բայց եթե կարողանանք հաղթել գավաթը, կնվաճենք նաեւ Եվրոպայի լիգայի ուղեգիր: Եթե այնպես ստացվի, որ մենք կիսաեզրափակիչում հաղթենք «Կարպատներին», իսկ «Շախտյորը»՝ «Վոլինին» թիմին, այդ դեպքում նույնպես Եվրոպայի լիգային կմասնակցենք, քանի որ «Շախտյորը» մասնակցելու է Չեմպիոնների լիգային:
Գո՞հ ես քո մարզավիճակից ու խաղից:
Մինչեւ վնասվածքը խաղում էի: Կարծում եմ նորմալ մարզավիճակ ունեմ:
Զրուցեց Վերա Մարտիրոսյանը
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:23 , 24 հոկտեմբերի
13:36 , 24 հոկտեմբերի 
12:58 , 24 հոկտեմբերի 
12:41 , 24 հոկտեմբերի
11:50 , 24 հոկտեմբերի
09:03 , 24 հոկտեմբերի 
00:40 , 24 հոկտեմբերի 
00:07 , 24 հոկտեմբերի
23:24 , 23 հոկտեմբերի 
23:06 , 23 հոկտեմբերի