11:31  ,  3 դեկտեմբերի, 2013

Անթալիա. Հայաստան vs Թուրքիա

Թուրքիայում շարունակվող շախմատի աշխարհի թիմային առաջնության 7-րդ տուրում շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Թուրքիայի թիմը։

Աշխարհի չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանի կմրցի Ալեքսանդր Իպատովի, Վլադիմիր Հակոբյանը՝ Դրագան Սոլակի, Գաբրիել Սարգսյանը՝ Մուստաֆա Յիլմազի, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ Էմրե Կանի հետ։

6-րդ տուրից հետո Հայաստան ունի 6 միավոր, իսկ Թուրքիան՝ 2։ Առաջատար Ուկրաինայի հավաքականն ունի 10 միավոր։

Հիշեցնենք, որ 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը 1։3 հաշվով պարտվել էր գերմանացիներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով