11:31 3 դեկտեմբերի, 2013Թուրքիայում շարունակվող շախմատի աշխարհի թիմային առաջնության 7-րդ տուրում շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Թուրքիայի թիմը։
Աշխարհի չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանի կմրցի Ալեքսանդր Իպատովի, Վլադիմիր Հակոբյանը՝ Դրագան Սոլակի, Գաբրիել Սարգսյանը՝ Մուստաֆա Յիլմազի, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ Էմրե Կանի հետ։
6-րդ տուրից հետո Հայաստան ունի 6 միավոր, իսկ Թուրքիան՝ 2։ Առաջատար Ուկրաինայի հավաքականն ունի 10 միավոր։
Հիշեցնենք, որ 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը 1։3 հաշվով պարտվել էր գերմանացիներին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.