19:57  ,  2 դեկտեմբերի, 2013

Վիկտոր Ալիխանյանի հուշամրցաշարը՝ Երեւանում

Երեւանի «Աշխատանք» ընկերության մարզադահլիճում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր մարզիչ, Հայաստանում սամբո մարզաձեւի հիմնադիրներից` Վիկտոր Ալիխանյանի հուշամրցաշարը՝ մասնակցությամբ Շիրակի, Լոռիի, Կոտայքի, Արարատի մարզերի, Երեւանի եւ ԼՂՀ ավելի քան 200 պատանի մարզիկ-մարզուհիների:

1997-1999թթ. ծնվածներ

Տղաներ

Արտաշես Զիրոյան (Գյումրի, 38 կգ)

Գեւորգ Թորասյան (Վանաձոր, 42 կգ)

Արմեն Նիկողոսյան (Գյումրի, 46 կգ)

Սուրեն Պետրոսյան (Վանաձոր, 50 կգ)

Անատոլի Չիբուխչյան (Վանաձոր, 55 կգ)

Ռաֆիկ Սահակյան (Գյումրի, 60 կգ)

Կարեն Ստեփանյան (Վանաձոր, 66 կգ)

Գեղամ Գրիգորյան (Արտաշատ, 72 կգ)

Գարիկ Վարդանյան (Վանաձոր, 78 կգ)

Դավիթ Նալբանդյան (Երեւան՝ ՍՁՕՄՊԴ /սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, +78 կգ)

Աղջիկներ

Դիանա Հովհաննիսյան (Գյումրի, 56 կգ)

Արմինե Սահակյան (Գյումրի, 60 կգ) 

2000թ. ծնված եւ փոքր տարիքի

Տղաներ

Ռուդիկ Ղազարյան (Երեւան՝ ՍՁՕՄՊԴ, 25 կգ)

Գոռ Սարգսյան (Երեւան՝ ՍՁՕՄՊԴ, 30 կգ)

Գեւորգ Մանուկյան (Վանաձոր, 32 կգ)

Արամ Աղաջանյան (Աբովյան, 35 կգ)

Դավիթ Հովհաննիսյան (Բյուրեղավան, 38 կգ)

Գեւորգ Ազատյան (Բյուրեղավան, 42 կգ)

Գառնիկ Զիրոյան (Գյումրի, 46 կգ)

Էրիկ Մեսրոպյան (Վանաձոր, 50 կգ)

Մամիկոն Ավետիսյան (Երեւան՝ ՍՁՕՄՊԴ, 54 կգ)

Նարեկ Վարդանյան (Եղվարդ, 59 կգ)

Սասուն Կոստանդյան (Զառ գյուղ, 65 կգ)

Էրիկ Ադամյան (Աբովյան, +65 կգ)

Աղջիկներ

Թագուհի Նալթակյան (Աբովյան, 37 կգ)

Իրինա Հունանյան (Բյուրեղավան, 43 կգ)

Գոհար Ներսեսյան (Երեւան՝ ՀՄՄ /«Հայաստան» մարզական միություն, 51 կգ)

Նելլի Ավետիսյան (Երեւան՝ ՍՁՕՄՊԴ, +59 կգ)

Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները պարգեւատրվեցին համապատասխան կարգի մեդալներով եւ դիպլոմներով, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով