17:47  ,  26 ապրիլի, 2012

Հովհաննես Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Հովհանես Դավթյանը նվաճեց Չելյաբինսկում ընթացող ձյուդոյի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը։ 60 կգ քաշային  կարգի եզրափակիչում Հովհաննես Դավթյանը պարտվեց ռուսաստանցի Բեսլան Մուդրանովին։

Հիշեցնենք, որ 66 կգ քաշային Արմեն Նազարյանն առաջին գոտեմարտում պարտվեց վրացի Լաշա Շավդատուշվիլին եւ դուրս մնաց պայքարից։

Կանանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ, 48 կգ քաշային Գայանե Հարությունյանն ու 57 կգ քաշային Ժաննա Ստանկեւիչը պարտվեցից առաջին գոտեմարտում։

Արմեն Բաղդասարյանն (81 կգ) ու Հակոբ Առաքելյանը (100 կգ) պայքարի մեջ կմտնեն համապատասխանաբար ապրիլի 27-ին եւ 28-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում