11:52  ,  2 դեկտեմբերի, 2013

Անթալիա. Հայաստան vs Գերմանիա

Անթալիայում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնությունում դեկտեմբերի 2-ին կկայանան 6-րդ տուրի պարտիաները։ Աշխարհի չեմպիոն Հայաստանի հավաքականի մրցակիցն է Գերմանիայի թիմը։

Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը կմրցի Գեորգ Մեյերի, Սերգեյ Մովսեսյանը՝ Դանիել Ֆրիդմանի, Վլադիմիր Հակոբյանը՝ Արկադի Նայդիչի, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ Դավիդ Բարամիձեի հետ։

Հինգերորդ տուրից հետո Հայաստան ունի 6 միավոր, իսկ Գերմանիան՝ 4։ Առաջատար Ուկրաինայի հավաքականն ունի 10 միավոր։

Հիշեցնենք, որ 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ ոքի էր խաղացել Ադրբեջանի թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով