16:36  ,  26 ապրիլի, 2012

Հովհաննես Դավթյանը մոտ է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին

Հովհաննես Դավթյանը Չելյաբինսկում ընթացող ձյուդոյի Եվրոպայի առաջնության եզրափակիչի ուղեգիր ձեռք բերեց։

Կիսաեզրափակիչում 60 կգ քաշային Դավթյանն առավելության հասավ ուկրաինացի Գեորգի Զանտարյայի նկատմամբ։

Եզրափակիչում հայաստանցի մարզիկի մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Բեսլան Մուդրանովը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում