13:55  ,  30 նոյեմբերի, 2013

Անթալիա. Աշխարհի առաջնությունը լուսանկարներով

Անթալիայում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնությունում նոյեմբերի 30-ին տեղի կունենան 5-րդ տուրի հանդիպումները: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Հայաստանի հավաքականը կմրցի Եվրոպայի նորընծա չեմպիոն ադրբեջանցիների հետ: Մյուս զույգերը կազմել են Ուկրաինան ու Թուրքիան, Ռուսաստանն ու Գերմանիան, ԱՄՆ-ն ու Չինաստանը եւ Հոլանդիան ու Եգիպտոսը:

Չորրորդ տուրից հետո Հայաստան ունի 5 միավոր, իսկ Ադրբեջանը՝ 4։ 5-րդ տուրում Ուկրաինան կմրցի Թուրքիայի, Ռուսաստանը՝ Գերմանիայի, ԱՄՆ-ն՝ Չինաստանի, Հոլանդիան՝ Եգիպտոսի հետ: 

NEWS.am Sport-ը շախմատի աշխարհի թիմային առաջնությունը լուսաբանում է  հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ։

Ֆոտո՝ wctc2013.tsf.org.tr

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով