13:55 30 նոյեմբերի, 2013Անթալիայում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնությունում նոյեմբերի 30-ին տեղի կունենան 5-րդ տուրի հանդիպումները: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Հայաստանի հավաքականը կմրցի Եվրոպայի նորընծա չեմպիոն ադրբեջանցիների հետ: Մյուս զույգերը կազմել են Ուկրաինան ու Թուրքիան, Ռուսաստանն ու Գերմանիան, ԱՄՆ-ն ու Չինաստանը եւ Հոլանդիան ու Եգիպտոսը:
Չորրորդ տուրից հետո Հայաստան ունի 5 միավոր, իսկ Ադրբեջանը՝ 4։ 5-րդ տուրում Ուկրաինան կմրցի Թուրքիայի, Ռուսաստանը՝ Գերմանիայի, ԱՄՆ-ն՝ Չինաստանի, Հոլանդիան՝ Եգիպտոսի հետ:
NEWS.am Sport-ը շախմատի աշխարհի թիմային առաջնությունը լուսաբանում է հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ։
Ֆոտո՝ wctc2013.tsf.org.tr
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.