22:06 29 նոյեմբերի, 2013Թուրքիայում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության 4-րդ տուրում աշխարհի չեմպիոն Հայաստանի հավաքականը չկարողացավ պահել հաղթական հաշիվը Չինաստանի հետ պայքարում: Լեւոն Արոնյանի հաղթանակից հետո պարտություն կրեցին Սերգեյ Մովսեսյանն ու Վլադիմիր Հակոբյանը: Գաբրիել Սարգսյանը պարտիան ավարտեց ոչ ոքի:
Վերջինն ավարտվեց Վլադիմիր Հակոբյանի պարտիան: Հայ գրոսմայստերը սեւերով 51-րդ քայլում ընդունեց պարտությունը Բու Սյանչժիից:
Չինաստան - Հայաստան՝ 2.5 : 1.5
Լի Չաո - Լեւոն Արոնյան՝ 0:1
Սերգեյ Մովսեսյան - Դին Լիրեն՝ 0:1
Բու Սյանչժի - Վլադիմիր Հակոբյան՝ 1:0
Գաբրիել Սարգսյան - Յույ Յանյի՝ 0.5:0.5
4-րդ տուրում Ուկրաինայի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց գերմանացիներին եւ 8 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ռուսաստանի թիմը 2.5:1.5 հաշվով առավելության հասավ ադրբեջանցիների նկատմամբ եւ 5 միավորով հավասարվեց Հայաստանին: 4-ական միավոր ունեն Գերմանիան, Ադրբեջանը, Հոլանդիան, ԱՄՆ-ն եւ Չինաստանը:
ԱՄՆ - Եգիպտոս՝ 3.5 : 0.5
Թուրքիա - Հոլանդիա՝ 0.5 : 3.5
Գերմանիա - Ուկրաինա՝ 1 : 3
Ադրբեջան - Ռուսաստան՝ 1.5 : 2.5
5-րդ տուրում Հայաստանի մրցակիցը Ադրբեջանն է: Ուկրաինան կմրցի Թուրքիայի, Ռուսաստանը՝ Գերմանիայի, ԱՄՆ-ն՝ Չինաստանի, Հոլանդիան՝ Եգիպտոսի հետ:
Տեսանյութը՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքի:
NEWS.am Sport-ը շախմատի աշխարհի թիմային առաջնությունը լուսաբանում է հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.