Միանշանակ Մարիոն պետք է մնա «Միլանում», հայտարարել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին։ Իտալացի մասնագետը վստահ է, որ «Միլանը» պետք է ամեն ինչ անի Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելիին՝ թիմում պահելու համար։
«Ակումբն իրավունք չունի նրան բաց թողնել, քանի որ հաղթանակների համար հարկավոր են ուժեղ խաղացողներ։ Պետք է հիշել, որ մրցավազքում հաղթում են ձիերը, այլ ոչ թե ավանակները»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Fօօtball Italia-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 23-ամյա հարձակվողը ցանկանում է ձմռանը հեռանալ իտալական ակումբից։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի