09:32 29 նոյեմբերի, 2013Միանշանակ Մարիոն պետք է մնա «Միլանում», հայտարարել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին։ Իտալացի մասնագետը վստահ է, որ «Միլանը» պետք է ամեն ինչ անի Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելիին՝ թիմում պահելու համար։
«Ակումբն իրավունք չունի նրան բաց թողնել, քանի որ հաղթանակների համար հարկավոր են ուժեղ խաղացողներ։ Պետք է հիշել, որ մրցավազքում հաղթում են ձիերը, այլ ոչ թե ավանակները»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Fօօtball Italia-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 23-ամյա հարձակվողը ցանկանում է ձմռանը հեռանալ իտալական ակումբից։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.