16:14  ,  26 նոյեմբերի, 2013

«Ռեալի» երկրպագուների աջակցությունը՝ Ռոնալդուին (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» երկրպագուները Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ թուրքական «Գալաթասարայի» հետ հանդիպման ժամանակ կաջակցեն Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, ով պայքարում է «Ոսկե գնդակի» համար, փոխանցում է Sport.es-ը։

«Սանտյագո Բերնաբեու» ստադիոնի հյուսիսային տրիբունայում կլինեն Արքայական ակումբի 45 հազար երկրպագուներ՝ դնելով Ռոնալդուի պատկերով դիմակներ։

Պորտուգալացին վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել խաղին։

Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Գալաթասարայ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 27-ին՝ Երեւանի ժամանակով 23։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում