17:58  ,  22 նոյեմբերի, 2013

Աշխարհի առաջնություն. Հայաստանը նվաճել է երեք մեդալ

Սանկտ Պետերբուգում անցկացվող սամբոյի աշխարհի առաջնության առաջին օրը մրցագորգ դուրս եկած հայ սամբիստներից երեքն արժանացան բրոնզե մեդալի, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։

Երրորդ տեղ գրավեցին Երջանիկ Կարապետյանը՝ 48 կգ, Տիգրան Կիրակոսյանը՝ 52 կգ եւ Մավրիկ Նասիբյանը՝ 74 կգ:

Մյուս հայ սամբիստները մրցագորգ դուրս կգան նոյեմբերի 23-ին եւ 24-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով