13:22  ,  20 նոյեմբերի, 2013

ՖԻՖԱ-ն երկարաձգել է «Ոսկե գնդակի» քվեարկության ժամկետը

ՖԻՖԱ-ն ու France Football-ը որոշել են մինչեւ նոյեմբերի 29-ը երկարաձգել է 2013թ. «Ոսկե գնդակի» մրցույթի քվեարկության ժամկետը: Պատճառը քվեարկությանը մասնակցողների պասիվությունն է, գրում է El Mundo Deportivo-ն:

ՖԻՖԱ-ն արդեն ծանուցում է ուղարկել քվերակությանը մասնակցած մարզիչներին, ֆուտբոլիստներին ու լրագրողներին՝ նշելով, որ երկրորդ անգամ քվեարկելն ու փոփոխություն կատարելն արգելվում է:

Հիշեցնենք, որ 2013թ. «Ոսկե գնդակի» դափնեկիրը պետք է որոշվեր նախորդ շաբաթ: «Ոսկե գնդակ-2013»-ի 3 հավակնորդների անունները հայտնի կդառնան դեկտեմբերի 9-ին, իսկ մրցանակաբաշխությանը կկայանա հունվարի 13-ին Ցյուրիխում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում