15:09  ,  18 նոյեմբերի, 2013

Անդրանիկ Չափարյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացված ձյուդոյի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում 81կգ քաշային կարգում Երեւանի Օլիմպիական հերթափոխի պետական քոլեջի սան Անդրանիկ Չափարյանը բրոնզե մեդալ է նվաճել 81 կգ քաշային կարգում։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Չափարյանը վստահ առավելության հասավ Հոլանդիան ներկայացնող Մելվին Սչոլի նկատմամբ։ Մինչեւ այդ Անդրանիկը կարողացել էր առավելության հասնել Իտալիայի եւ Լեհաստանի ներկայացուցիչների նկատմամբ: Պաշտոնական մրցումներում սա Ա.Չափարյանի առաջին մեդալն է, հայտնում են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում