12:45  ,  25 ապրիլի, 2012

Ձյուդոիստներին կընդունեն ռուս պարուհիները

Ապրիլի 26-ին Չելյաբինսկում մեկնարկելիք ձյուդոյի Եվրոպայի առաջնության վիճակահանությունն առաջին անգամ կանցկացվի պարուհիների մասնակցությամբ: Վիճակահանությունը տեղի կունենա ապրիլի 25-ին Չելյաբինսկի «Մալախիտ» հյուրանոցում: Ձյուդոյի եվրոպական միությունը որոշել է վիճակահանության տեխնիկական արարողությունը վերածել գեղեցիկ ներկայացման եւ համապատասխան հանձնարարություն է տվել կազմակերպիչներին:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Հակոբ Առաքելյանը (100կգ), Հովհաննես Դավթյանը (60 կգ), Արմեն Նազարյանը (66 կգ), Արտյոմ Բաղդասարյան (81 կգ), Գայանե Հարությունյանը (48 կգ) եւ Ժաննա Ստանկեւիչը (57 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում