11:19  ,  25 ապրիլի, 2012

Դիդյե Դրոգբա. Եզրափակիչում կհանդիպենք Ժոզե Մոուրինյոյի հետ

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Դիդյե Դրոգբան հաջողություն է մաղթել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, հաղորդում է Marca-ն:

«Մեր հաղթանակը երազանք է եւ միաժամանակ իրականություն: Մենք ցանկանում էինք ամեն գնով հայտնվել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, քանի որ դա բոլոր եվրոպական հսկաների կպչում գաղափարն է: Ցանկանում եմ հաջողություն մաղթել Մոուրինյոյին: Մենք նրա հետ կհանդիպենք եզրափակիչում»,- կիսաեզրափակիչում «Բարսելոնայի» արգելքը հաղթահարելուց հետո ասել է Դրոգբան: 

«Ռեալ» - «Բավարիա» պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 25-ին Մադրիդում: Առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել են մյունխենցիները:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում