14:57  ,  15 նոյեմբերի, 2013

Հայաստանում կկայանա «Motul Low Range 2013» միջազգային ավտոմրցաշարը

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան կազմակերպել է Jeep Thropy Sprint միջազգային մրցաշարը՝ «Motul Low Range 2013» խորագրով, որը տեղի կունենա 2013-ի նոյեմբերի 17-ին Տավուշի մարզի Իջեւան քաղաքի հարակից տարածքում, տեղեկանում ենք ՀԱՖ-ի քարտուղարությունից։

Մասնակցության հայտ են ներկայացրել շուրջ 40 ավտոարշավորդներ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից եւ Իրանից: Միջոցառումն ունենալու է մրցանակային 4 կարգեր. մինչեւ 2500 սանտիմետր խորանարդ շարժիներ, 2501սմ խորանարդ եւ ավելի շարժիչներ, բացարձակ եւ քառացիկլերի կարգեր:

Այս մրցաձեւն առանձնանում է նրանով, որ բոլոր մասնակիցները միասին 1 ժամ մրցելու են նույն մրցուղու երկայնքով՝ հանդիսատեսի համար ստեղծելով դիտարժան տեսարաններ եւ սուր զգացողություններ:

Մրցաշարին կարող են մասնակցել 18 տարին լրացած այն անձինք, ովքեր ունեն վարորդական իրավունք եւ ում ավտոմեքենան համապատասխանում է մրցման կանոնակարգի եվ տեխնիկական պահանջներին:

Մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը կազմում է երկու միլիոն դրամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում