Նոյեմբերի 14-ին կկայանան Վարշավայում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրի պարտիաները։
Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Հունգարիայի թիմը։ Հավաքականներն ունեն 7-ական միավոր։ Առաջատարը Ֆրանսիան է, որն ունի 9 միավոր: 8-ական միավոր են վաստակել Հունաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հավաքականները:
Հիշեցնենք, որ տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 38 թիմ։
Կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցն է Իսպանիայի թիմը։ Հայաստանի եւ Իսպանիայի հավաքականներն ունեն 7-ական միավոր: Առաջատարը 10 միավոր վաստակած Ուկրաինան է: Լեհաստանի առաջին թիմն ու Վրաստանն ունեն 8-ական միավոր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:20 , 9 սեպտեմբերի
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի