Վարշավա. Հայաստան vs Հունգարիա

11:04   14 նոյեմբերի, 2013

Նոյեմբերի 14-ին կկայանան Վարշավայում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրի պարտիաները։

Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Հունգարիայի թիմը։ Հավաքականներն ունեն 7-ական միավոր։ Առաջատարը Ֆրանսիան է, որն ունի 9 միավոր: 8-ական միավոր են վաստակել Հունաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հավաքականները:

Հիշեցնենք, որ տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 38 թիմ։ 

Կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցն է Իսպանիայի թիմը։ Հայաստանի եւ Իսպանիայի հավաքականներն ունեն 7-ական միավոր: Առաջատարը 10 միավոր վաստակած Ուկրաինան է: Լեհաստանի առաջին թիմն ու Վրաստանն ունեն 8-ական միավոր:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.