09:16  ,  25 ապրիլի, 2012

Ֆերնանդո Տորես. Մենք գիտեինք, ինչպես խաղալ «Բարսելոնայի» դեմ եւ ցույց տվեցինք դա

Լավագույն թիմը ոչ միշտ է հաղթում, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղից հետո հայտարարել է Լոնդոնի «Չելսիի» իսպանացի ռմբարկու Ֆերնանդո Տորեսը:

«Սա ֆուտբոլ է: Լավագույն թիմը ոչ միշտ է հաղթում: Մենք գիտեինք, ինչպես խաղալ «Բարսելոնայի» դեմ, եւ մենք դա արեցինք: Մենք օգտագործեցինք մեր լավագույն զենքը` պաշտպանությունը: Մենք հաղթեցինք արժանիերոն: Ես հարգում եմ «Բարսելոնային», քանի որ կարծում եմ, որ այս ակումբը լավագույնն է աշխարհում:

Բայց ես նաեւ պատկերացնում եմ, թե ինչքան երջանիկ են հիմա այն ֆուտբոլիստները, որոնք 2009-ին պարտվել են կատալոնացիներին: Շատերը մեզ լուրջ չէին վերաբերվում, սակայն մենք ցույց տվեցինք մեր բնավարությունը եւ այն ամենը, ինչի ունակ ենք», - Տորեսի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում