00:17  ,  14 նոյեմբերի, 2013

Հայաստանի հավաքականը Բուլղարիայում պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

Ձյուդոյի Հայաստանի մինչեւ 23 տարեկանների հավաքականն ավագ մարզիչ Տիգրան Բաբայանի գլխավորությամբ Սոֆիայում բուլղարացիների հետ համատեղ մարզումային հավաք է անցկացնում՝ նախապատրաստվելով Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը, հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան:

Թիմի կազմում ընդգրկվել են 60 կգ քաշային երեւանցի Գրիգոր Իվանյանը, 81 կգ քաշայիններ, աբովյանցի Մհեր Կարապետյանը եւ երեւանցի Անդրանիկ Չափարյանը:

Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը տեղի կունենա նոյեմբերի 15-ից 18-ը Բուլղարիայի Սամոկով քաղաքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում