09:17  ,  12 նոյեմբերի, 2013

Վարշավա. Հայաստան vs Սլովենիա

Վարշավայում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի թիմային առաջնությունում նոյեմբերի 12-ին կկայանան հինգերորդ տուրի պարտիաները։ 

Հայաստանի հավաքականի (Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսեսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան) մրցակիցը կլինի Սլովենիայի թիմը: Առաջին տուրում սլովենացիները 2.5:1.5 հաշվով պարտվել են ֆրանսիացիներին, երկրորդ տուրում 3։0 հաշվով հաղթել նորվեգացիներին, երրորդ տուրում 2։2 հաշվով ոչ ոքի խաղացել իտալացիների հետ, իսկ չորրորդում 2.5։1.5 հաշվով պարտության մատնել լեհերին։

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի թիմը 2:2 հաշվով էր ավարտել մրցամարտը բուլղարացիների հետ, երկրորդ տուրում 2.5:1.5 հաշվով պարտության էր մատնել Չեռնոգորիայի թիմին, երրորդում՝ ավստրիացիներին, իսկ չորրորդում պարտվել ուկրաինացիներին։ Հավաքականներն ունեն հինգական միավոր։

Չորրորդ տուրից հետո առաջատարն է Ֆրանսիայի հավաքականը, որն ունի 8 միավոր։ 6-ական միավոր ունեն Ուկրաինայի, Ադրբեջանի, Հունագարիայի, Չեխիայի, Վրաստանի, Հունաստանի, Բելառուսի եւ Ռումինիայի հավաքականները։

Կանանց թիմային առաջնությունում Հայաստանի մրցակիցը կլինի Վրաստանի թիմը։ Հայաստանի հավաքականն ունի 6 միավոր, իսկ Լեհաստանի եւ Ուկրաինայի թիմերը՝ 8-ական միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով