Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող Եվրոպայի թիմային առաջնությունում։
Երրորդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ մի շանս չտվեց Լեհաստանի երրորդ թիմին՝ հաղթելով 4:0 հաշվով: Որպես կազմակերպիչ երկիր՝ լեհերը մրցաշարին մասնակցում են մի քանի թիմով:
Էլինա Դանիելյանը պարտության մատնեց Յոանա Վորեկին, Լիլիթ Մկրտչյանը՝ Յոանա Դվորակովսկային, Լիլիթ Գալոյանը՝ Մարտա Բարտելին, իսկ Մարիա Կուսովան՝ Տոմա Կատարժինային:
Հայաստանի հավաքականը 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Հիշեցնենք, որ մեկնարկային տուրերում Հայաստանի թիմը նույն՝ 3.5։0.5 հաշվով պարտության էր մատնել խորվաթներին ու բելգիացիներին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 11 նոյեմբերի
23:12 , 10 նոյեմբերի
22:54 , 10 նոյեմբերի
21:58 , 10 նոյեմբերի
20:04 , 10 նոյեմբերի
19:06 , 10 նոյեմբերի
18:25 , 10 նոյեմբերի
17:10 , 10 նոյեմբերի
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի