Վարշավա. Կանանց Հայաստանի հավաքականի փայլուն հաղթանակը

23:10   10 նոյեմբերի, 2013

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող Եվրոպայի թիմային առաջնությունում։

Երրորդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ մի շանս չտվեց Լեհաստանի երրորդ թիմին՝ հաղթելով 4:0 հաշվով: Որպես կազմակերպիչ երկիր՝ լեհերը մրցաշարին մասնակցում են մի քանի թիմով:

Էլինա Դանիելյանը պարտության մատնեց Յոանա Վորեկին, Լիլիթ Մկրտչյանը՝ Յոանա Դվորակովսկային, Լիլիթ Գալոյանը՝ Մարտա Բարտելին, իսկ Մարիա Կուսովան՝ Տոմա Կատարժինային:

Հայաստանի հավաքականը 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հիշեցնենք, որ մեկնարկային տուրերում Հայաստանի թիմը նույն՝ 3.5։0.5 հաշվով պարտության էր մատնել խորվաթներին ու բելգիացիներին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.