12:37  ,  9 նոյեմբերի, 2013

Վարշավա. Հայաստան vs Չեռնոգորիա

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկած շախմատի տղամարդկանց Եվրոպայի թիմային առաջնությունում նոյեմբերի 9-ին կկայանան երկրորդ տուրի պարտիաները։ Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականը  (Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսեսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան) կմրցի Չեռնոգորիայի հետ։

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի թիմը 2:2 հաշվով էր ավարտել մրցամարտը բուլղարացիների հետ, իսկ Չեռնոգորիան ոչ ոքի էր խաղացել իսպանացիների հետ՝ 2:2։ Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 38 թիմ։

Հայաստան - Չեռնոգորիա

Արոնյան - Ջուկիչ

Մովսեսյան - Բլագոեւիչ

Սարգսյան - Դրաչկո

Պետրոսյան - Կոսիչ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով