Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկած շախմատի տղամարդկանց Եվրոպայի թիմային առաջնությունում նոյեմբերի 9-ին կկայանան երկրորդ տուրի պարտիաները։ Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականը (Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսեսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան) կմրցի Չեռնոգորիայի հետ։
Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի թիմը 2:2 հաշվով էր ավարտել մրցամարտը բուլղարացիների հետ, իսկ Չեռնոգորիան ոչ ոքի էր խաղացել իսպանացիների հետ՝ 2:2։ Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 38 թիմ։
Հայաստան - Չեռնոգորիա
Արոնյան - Ջուկիչ
Մովսեսյան - Բլագոեւիչ
Սարգսյան - Դրաչկո
Պետրոսյան - Կոսիչ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում