21:40 8 նոյեմբերի, 2013Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում նոյեմբերի 8-ին մեկնարկած շախմատի տղամարդկանց Եվրոպայի թիմային առաջնության առաջին տուրում Հայաստանի ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը սեւերով ոչ ոքի խաղաց բուլղարացի Վլադիմիր Պետկովի հետ։ Պարտիան ավարտվեց 28-րդ քայլում։
Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչներ Լեւոն Արոնյանը մրցում է Վեսելին Թոփալովի, Սերգեյ Մովսեսյանը՝ Կրասիմիր Ռուսեւի, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ Պետար Արնաուդովի հետ։
Շախմատի տղամարդկանց Եվրոպայի թիմային առաջնությանը մասնակցում են 38 թիմեր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.