02:00  ,  4 նոյեմբերի, 2013

«Մոնակոյի» առաջին պարտությունը

«Մոկանոն» առաջին պարտությունը կրեց ֆուտբոլի Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում: «Լիգա-1»-ի 12-րդ տուրի վերջին խաղում Կլաուդիո Ռանյերիի թիմը մրցակցի խաղադաշտում 2 գոլ բաց թողեց «Լիլից»: Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Նոլան Ռուն:

Այս հաղթանակի շնորհիվ «Լիլը» շրջանցեց «Մոնակոյին» եւ 26 միավորով բարձրացավ երկրորդ տեղ: Առաջատար ՊՍԺ-ն ունի 28 միավոր, իսկ «Մոկանոն» 25 միավորով երրորդն է:

Ֆրանսիայի առաջնություն, 12-րդ տուր 

«Լիլ» - «Մոնակո»՝ 2:0

Նոլան Ռու, 27, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում