01:41  ,  30 հոկտեմբերի, 2013

Անգլիական լիգայի գավաթ. «Չելսին» դուրս թողեց «Արսենալին», «Մանչեսթեր Յունայթեդը» շարժվում է առաջ

«Մանչեսթեր Յունայթեդն» ու Լոնդոնի «Չելսին» դուրս եկան ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:

Երրորդ շրջանում «Չելսին» արտագնա խաղում 2:0 հաշվով առավելության հասավ Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ, իսկ մանչեսթերցիները տանը 4 անպատասխան գնդակ ուղարկեցին «Նորվիչի» դարպասը: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դուբլի հեղինակ դարձավ մեքսիկացի հարձակվող Խավիեր Հերնանդեսը, իսկ «Չելսիից» աչքի ընկան իսպանացիներ Սեզար Ասպիլիկուետան ու Խուան Մատան:

Քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեցին նաեւ «Սթոք Սիթին», «Վեստ Հեմն» ու «Լեսթերը»:

Անգլիական լիգայի գավաթ, 1/8 եզրափակիչ 

«Արսենալ» - «Չելսի»՝ 0:2

Սեզար Ասպիլիկուետա, 26, Խուան Մատա, 66

«Բարնլի» - «Վեստ Հեմ»՝ 0:2

Մեթյու Թեյլոր, 76 (11մ.), Ջեկ Կոլիսոն, 90+3

Հեռացում՝ Կիտ Տրեյսի, 90+3 («Բարնլի»)

«Լեսթեր» - «Ֆուլհեմ»՝ 4:3

Ուես Մորգան, 41, Կրիս Վուդ, 45, Իգնասի Միկել, 53, Լլոյդ Դայեր, 89 – Հուգո Ռոդելեգա, 18, 52, Գեորգիոս Կարագունիս, 87

«Բիրմինգհեմ» - «Սթոք Սիթի»՝ 4:4 (11 մետրանոցներով՝ 2:;)

Թոմ Ադեյեմի, 28, Պետեր Լյովերկրանդս, 85, 90+2, Լի, 118 – Օուսամա Ասաիդի, 10, Պիտեր Կրաուչ, 55, Մարկո Արնաուտովիչ, 71, Կենուայն Ջոնս, 96

Հեռացում՝ Ուեյդ Էլիոտ, 45 («Բիրմինգհեմ»)

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Նորվիչ»՝ 4:0

Խավիեր Հերնանդես, 21 (11մ.), 54, Ֆիլ Ջոնս, 87, Ֆաբիո, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով