Շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները մարզիչներ Արշակ Պետրոսյանի եւ Արթուր Չիբուխչյանի գլխավորությամբ Ծաղկաձորում նախապատրաստվում են նոյեմբերի 7-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկող Եվրոպայի թիմային առաջնությանը, հաղորդում է Armchess-ը։
Տղամարդկանց թիմը մրցաշարի ավարտից մի քանի օր անց կմասնակցի նաեւ Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալիք աշխարհի թիմային առաջնությանը:
Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանն ու Վլադիմիր Հակոբյանը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
22:40 , 24 հոկտեմբերի
22:35 , 24 հոկտեմբերի 
21:57 , 24 հոկտեմբերի 
21:11 , 24 հոկտեմբերի 
20:40 , 24 հոկտեմբերի
19:57 , 24 հոկտեմբերի
19:56 , 24 հոկտեմբերի 
18:56 , 24 հոկտեմբերի 
18:32 , 24 հոկտեմբերի
17:23 , 24 հոկտեմբերի